«Այս ամենը ունի մեկ լուծում, եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Այս ամենը ունի մեկ լուծում, եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Մեր ճգնաժամերը

1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհրդարն էլ այն մինիմալն է ինչ տեղի է ունենալու:

2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:

3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը՝ լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասները աղետալի են:

4. Բարոյահոգեբանական ճգնաժամը անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու է արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է: Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:

Այս ամենը ունի մեկ լուծում: Ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտնտրում: Եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ…»:

Մեր ճգնաժամերը

1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է…

Опубликовано Suren Sargsyan Четверг, 17 декабря 2020 г.



Նման նյութեր