«Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում. ուզո՞ւմ եք Շուռնուխը պահել՝ գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում. ուզո՞ւմ եք Շուռնուխը պահել՝ գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Ու էսքանից հետո էլի հայտնվում են մարդիկ, որ կոչ են անում կամավորներով հավաքվել, գնալ, ինչոր գյուղեր պաշտպանել: Ավելին, իմ շրջապատից հայտնվում են մարդիկ, որ այդ ամենը տարածում են: Ես չեմ հասկանում` դուք վիզ եք դրել գերիների քանակը եռապատկե՞լ: Ուզում եմ հասկանալ` ո՞նց կարա սթափ մարդը էսքանից հետո չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոտքում, Կապանում կամ Շուռնուխում: Ուզու՞մ եք Շուռնուխը պահել, էդ նույն կամավորներով գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց:

Ես ունեմ բարոյական իրավունք սենց խորհուրդներ տալու: Ես 2,5 տարի կոկորդս ճղում էի: Իմ, իմ ընտանիքի, իմ ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության հաշվին բոյ եմ տվել սկզբից Երևանում, հետո Արցախում: Ինքս եմ փորձել ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ: Փորձել եմ ու տապալվել եմ: Բայց փորձել եմ: Դրա մասին են վկայում իմ վրա հարուցված բազմաթիվ քրեական գործերը, այն փաստը, օրինակ, որ էս պահին մեքենա հեռախոս ու համակարգիչ չունեմ, ոչ ես, ոչ ընտանիքիս անդամները:

Ասեմ ավելին, իմ բոլոր փորձերն անհաջող էին, քանի որ լիքը մարդ կար, որ էդ արանքում էլի տենց հիմար «ապաքաղաքական» կոչեր էին անում… որտև դե նրանք «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Տո հենց Սյունիքում եմ մի տարի առաջ փորձել մարդկանց բացատրել, որ Արցախը տալու են հետո Սյունիքը: Վրես գժի պես էիք նայում, թե բա՝ «հենց տենց բան փորձի, կսրբենք, կտանենք»: Է բա սրբեք, ու՞մ եք սպասում:

Կամ լավ որոշել, որոշել եք, խի՞ եք հենց Շուռնուխը պահում, տենց ա, տենց ա Տրապիզոնը վերցրեք պահեք: Համ էլ ծով կունենանք: Լուրջ հարց եմ տալիս»:

Ու էսքանից հետո էլի հայտնվում են մարդիկ, որ կոչ են անում կամավորներով հավաքվել, գնալ, ինչոր գյուղեր պաշտպանել: Ավելին,…

Опубликовано Artur Danielyan Четверг, 17 декабря 2020 г.



Նման նյութեր