Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածում գտան «Շանթ» հեռուստաընկերության «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Մարինկա Խաչատրյանի լուսանկարները հարսի զգեստով: Ցանցաբնակներն ակտիվ քննարկում էին Մարինկայի գաղտնի հարսանիքը:
Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ պարզելու, թե ինչ առիթով էր հարսի զգեստ հագել, իսկապե՞ս ամուսնանում է: Մարինկան հերքեց լուրերը՝ նշելով, որ լուսանկարները «Շանթ» հեռուստաընկերության նկարահանումներից են:
«Շանթ»-ի հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը մեզ հայտնեց, որ Մարինկան հարսի կերպարում նկարահանվել է Ամանորյա նախագծի համար, սակայն նա միակ հարսը չէ: Անահիտ Կիրակոսյանը, Իննա Խոջոմիրյանը, Ելենա Բորիսենկոն և այլք ևս ներկայացել են որպես հարսնացու:
Պարզվում է՝ «Շանթի» ամանորյա նախագծում երգիչ Էրիկ Կարապետյանը մարմնավորելու է իր միակին փնտրող տղայի: Թե հարսնացուներից ով կարժանանա Էրիկի սիրուն, հեռուստադիտողները կիմանան Ամանորի գիշերը:)