Պատմության արխիվ. մեկդարյա վաղեմության դրվագ՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատմության արխիվ. մեկդարյա վաղեմության դրվագ՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից

Պատմության արխիվ. մեկդարյա վաղեմության դրվագ՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից:

Հայաստանի համար եղել են նաև այնպիսի ժամանակներ, երբ 1-ին աշխարհամարտից արժանապատիվ ու հաղթանակած դուրս եկած նորանկախ մեր երկիրը մեծ ջանքեր էր գործադրում վերաշինել հայկական բանակը և համապատասխանեցնել այն եվրոպական երկրների բանակների չափանիշներին: Ներկայացնենք ուշագրավ արխիվային լուսանկար՝ Կովկասի Ֆրանսիական ռազմական միսիայի պատվիրակության հանդիպումը Հայաստանի Առաջին Հանրապետության բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որը կայացել էր Երևանում 1919 թվականին և որի ընթացքում, մասնավորապես, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանին տրամադրել ֆրանսիական արտադրության մարտական ինքնաթիռներ: Կենտրոնում՝ ՀՀ Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանն է:

Պատկերը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրված ֆրանսիական L’Image ամսագրի 1919 թվականի նոյեմբեր ամսվա համարից:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից:

Պատմության արխիվ. մեկդարյա վաղեմության դրվագ՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից:

Հայաստանի համար եղել են նաև…

Опубликовано Ruben Shukhyan Пятница, 18 декабря 2020 г.



Նման նյութեր