«Եռաբլուր» զինվորական ապնթեոնում այսօր կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք, որին, ըստ Mediaport տելեգրամյան ալիքի մասնակցել է նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
168.am-ը Ռոբերտ Ղուկասյանից փորձեց պարզել միջադեպի մանրամասները, նա, սակայն, նշեց, որ ինքն անգամ երթին չի մասնակցել: Վարչապետի խորհրդականը, որպես պարզաբանում, խնդրեց ծանոթանալ իր ֆեյսբուքյան գրառմանը: