Ընկերությունը նախատեսում է աստիճանաբար տեղափոխվել սեփական օպերացիոն համակարգ:
Կարծես Huawei-ի HarmonyOS-ը գտնվում է զարգացման վերջին փուլում: Չինական Sina.com կայքը հայտարարել է ընկերության՝ առանց Android-ի առաջատար P50-ը թողարկելու մասին:
Միևնույն ժամանակ, հստակ մանրամասներ դեռ չկան՝ արդյո՞ք Huawei P50-ը նախապես տեղադրված HarmonyOS-ով կթողարկվի միայն Չինաստանո՞ւմ, թե՞ ամբողջ աշխարհում: Ընկերությունը կարող է որոշել, որ, օրինակ, եվրոպական երկրներում սմարթֆոնը դեռ աշխատում է Android համակարգով:
Հնարավորություն կա նաև, որ Android-ը կարող է տեղադրվել՝ որպես ինքնուրույն համակարգ, կամ ընկերությունն իրականացնում է կրկնակի ռեժիմ ՝ համակարգերի միջև անցնելու հնարավորություն ունենալու համար: Առաջին մանրամասներին մենք շուտով կիմանանք․ Huawei P50-ի շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2021 թվականի առաջին եռամսյակում:
HarmonyOS-ն այժմ հասանելի է մշակողների բետա փորձարկումներում և կարող է տեղադրվել սմարթֆոնների վրա Huawei Mate 30 և P40 շարքերից: Այս փուլում համակարգն աշխատում է EMUI 11-ով, այսինքն՝ արտաքին տեսքով նույնիսկ դժվար է հասկանալ, որ սմարթֆոնը Android-ով չէ:
Հայտնի դարձավ նաև, որ HarmonyOS-ն ունի Android հավելվածների աջակցություն: Այսպիսով, օգտվողները կարող են նույնիսկ չնկատել բոլորովին նոր օպերացիոն համակարգի անցումը:
Սիրարփի Աղաբաբյան