Android սմարթֆոնների համար Google Camera Go հավելվածն ունի նոր առանձնահատկություն, որը բարելավում է ցածրարժեք սարքերում պատկերների որակը:
Google-ը թարմացրել է տեսախցիկի ծրագիրը, որը կոչվում է Camera Go՝ HDR աջակցությամբ: Այս ռեժիմով լուսանկարներն ավելի պարզ են, դրանց գույնն ավելի հագեցած է: HDR-ն հատկապես օգտակար է, երբ անհրաժեշտ է լուսանկարել լանդշաֆտ կամ անշարժ առարկա՝ շատ մանրամասներով: Պատկերը կստացվի ներդաշնակ և ավելի լավ հետագծված՝ շնորհիվ հակադրության հետ աշխատանքի:
Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ սարքին ժամանակ է պետք՝ շրջանակները մշակելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դա չպետք է տևի 10 վայրկյանից ավելի: Այդ պատճառով նկարահանման ժամանակ ստիպված կլինեք մի փոքր ավելի երկար կանգնել՝ ավելի լավ կադր ստանալու համար: Ընկերության ներկայացուցիչները պատմել են Android-ի պաշտոնական Twitter հաշվում նոր գործառույթի ավելացման մասին:
Նախկինում Camera Go-ն աջակցություն էր ավելացնում Night Mode-ին, ինչը թույլ էր տալիս բյուջետային սմարթֆոններին լավ լուսանկարներ անել թույլ լուսավորության պայմաններում: Ինչպես գիշերային ռեժիմի դեպքում, HDR-ն առաջին անգամ կհայտնվի Nokia 1.3, Wiko Y61 և Wiko Y81 սմարթֆոններում: Մնացած բյուջետային սմարթֆոնները պետք է ավելի ուշ ստանան այդ հնարավորությունը:
Սիրարփի Աղաբաբյան