«Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին». Ավետիս Բաբաջանյան
Advertisement 1000 x 90

«Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին». Ավետիս Բաբաջանյան

Ավետիս Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին:

1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն և ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց: Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին որպիսի բացահայտեն հանցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հարձակումն ու լրագրողների ծեծը: Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար: Դրա փոխարեն նա միջնորդների միջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծեծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր: Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը: Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծեծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը: Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշխատել, արդյոք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում:

Հ.Գ. Ես «Հայկական ժամանակ» աշխատանքի եմ ընդունվել 2000 թ. հունվարի տոներից հետո, ծեծից մեկ ամիս անց և բարեբախտաբար ծեծի չեմ ենթարկվել»:

Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական…

Опубликовано Avetis Babajanyan Воскресенье, 20 декабря 2020 г.



Նման նյութեր