Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցնողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանն է, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Այսինքն` քահանայի վրա հարձակում պլանավորողը ՀՀ պետական ապարատի ծառայող է: Այս մասին գրում է Մեդիապորտը։







