Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մեր հայրենկիցներից շատերը շարունակաբար բողոքում են իրենց առաջնորդներից:
Շարունակաբար սպասումների մեջ են, ձևավորում են անհիմն սպասելիքներ, հետո կարճ անց հիասթափության մեջ են ընկնում: Շարունակաբար ասում են, թե չկան մարդիկ, որ կառաջնորդեն, կհանեն երկիրը այս վիճակից: Դժգոհում են, թե չկան այդ մարդիկ:
Հարգելի հայրենակիցներ, իսկ դուք որոշե՞լ եք, թե ինչ երկիր եք ուզում, որ չեք գտնում այդ մարդկանց որոնք կտան դա ձեզ:
Իսկ դուք կարողացե՞լ եք ներկա վիճակի գնահատականը տալ, եւ չե՞ք կարողանում գտնել այդ մարդկանց, որոնք կլուծեն այդ խնդիրները:
Իսկ դուք որոշե՞լ եք, թե ձեզ, անձամբ ձեզ ինչ է պետք այս երկրում, որ չեք կարողանում գտնել այն մարդկանց, որոնք կտան դա ձեզ:
Երբ այս ամենը յուրաքանչյուրը իր համար կորոշի, երբ ինքն իր երազած երկիրը իր մտքում կկարողանա կառուցել, երբ առկա խնդիրները կկարողանա սթափ գնահատել և հասկանալ, հավատացնում եմ, որ կգտնի այդ մարդկանց, քանի որ դրանք իր շուրջն են, կգտնի և կձևավորի այդ առաջնորդներին, որոնք կգան լուծելու իր խնդիրները:
Հարգելի հայրենակից, քանի դեռ դու չես որոշել, թե ինչ ես ուզում, քո աչքերը փակ են լինելու տեսնելու նրանց, ովքեր քո ուզածը կտան:
Իսկ առայժմ դու միայն գիտես, թե ինչ չես ուզում՝ դու չես ուզում սոված մնալ, դու չես ուզում վատ ապրել, դու չես ուզում, որ քեզ խաբեն, դու չես ուզում կոռուպցիա (չնայած սրանում վստահ չեմ), դու չես ուզում, որ թուրքը քեզ նեղի, դու չես ուզում, որ քո երկրի ղեկավարը դավաճան և ստահակ լինի:
Բայց այս ամենը շատ քիչ է գտնելու նրանց, որոնք քեզ կտան այն ինչ դու ուզում ես:
Պարզ պատճառով, որ դու դեռ չգիտես, թե ինչ ես ուզում և չգիտես, թե ինչ երկիր ես ուզում: Քանի դեռ չգիտես, չես միավորվելու այլոց հետ, այլ մտածելու ես գնալու մասին:
Քանի դեռ չգիտես, չես միավորվելու այլոց հետ և չես գտնելու քո գիտեցածը, քո երազին հասնելը առաջնորդողին:
Մի փնտրիր քեզ առաջնորդ, փնտրիր քո նպատակին հասնելը տվողին՝ գործընթացն առաջնորդողին»:
Մեր հայրենկիցներից շատերը շարունակաբար բողոքում են իրենց առաջնորդներից:
Շարունակաբար սպասումների մեջ են, ձևավորում են…Опубликовано Hovhannes Avetisyan Понедельник, 21 декабря 2020 г.