Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Զինուժ մեդիա»-ին տված կարճ հարցազրույցը նայեցի։
Կարճ ասեմ՝ թույլ էր, ոչ համոզիչ, բովանդակային առումով՝ բազմաթիվ խնդիրներով։ Չկար ամենակարևորի մասին։
Միայն մի ձևակերպման վրա եմ ձեր ուշադրությունը ներկայացնելու։
Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ անվտանգության հետ խնդիրներ ունեցող հատվածին ու այնտեղ իրականացվող աշխատանքներին, պաշտպանության նախարարը նշում է․ «Ձեռք բերված պայմանավորվածությունները Ռուսաստանի, Ադրբեջանի հետ թույլ է տալիս ասել, որ այդ հատվածները ապահովված են ավելի լավ»։
Այսինքն՝ ՀՀ Պաշտպանության նախարարը, հղում անելով Ադրբեջանի հետ պայմանավորվածությանը, համարում է, որ սահմանի այդ հատվածների անվտանգային ապահովվածությունը ավելի լավ է։
Փաստորեն ՀՀ-ն ու նրա առանցքային պաշտոնյաներից մեկը՝ պաշտպանության նախարարն Ադրբեջանի նկատմամբ մեծ վստահություն ունեն և նրա հետ ձեռք բերված պայմանավորվածությունը համարում են հուսալի և ավելի լավ։
Երևի ճիշտ այնպես, ինչպես 2018 թվականի մայիսից հետո, երբ ՀՀ վարչապետը ջերմ խոսքեր էր շռայլում Ադրբեջանի նախագահի հասցեին, լավատեսություն սփռում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած իրենց զրույցների և ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։
Իսկ թե ինչ եղավ դրա արդյունք, ցավոք, արդեն բոլորս տեսանք։
Ու այս ամենից հետո ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցն ու դրանում հնչող հայտարարությունները խիստ մտահոգությունների տեղիք են տալիս»։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «Զինուժ մեդիա»-ին տված կարճ հարցազրույցը նայեցի։
Կարճ ասեմ՝ թույլ էր, ոչ…
Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 21 декабря 2020 г.