«Կյանքում բաներ կան, որ ընտրում ենք մենք, նաև՝ նրանց, ում հետ շփվելը հաճելի է, ումից արժեքավոր բան ունենք սովորելու». Արշալույս Զուրաբյան
Advertisement 1000 x 90

«Կյանքում բաներ կան, որ ընտրում ենք մենք, նաև՝ նրանց, ում հետ շփվելը հաճելի է, ումից արժեքավոր բան ունենք սովորելու». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.

«Յուրաքանչյուրն իրավունք ունի որևէ հարցի մասին բարձրաձայնելու, քննարկում ծավալելու, տեսակետ հայտնելու, ինչպես նաև ամեն ոք իրավունք ունի ասվածի հետ չհամաձայնվելու: Սակայն, ոչ ոք իրավունք չունի սեփական կարծիքը պարտադրելու, ավելին՝ անհիմն գնահատականներ ու անպատշաճ որակումներ հնչեցնելու: Անկախ տարիքից, ստացած կրթությունից, պաշտոնից ու հասարակության մեջ ունեցած դիրքից, դա վկայում է դաստիարակչական մեծ բացի մասին: Ոչ ոք իրավունք չունի ջանքեր գործադրելու, որպեսզի իր իմացած-չիմացածը դատարկի դիմացինի ուղեղի մեջ: Կյանքում բաներ կան, որ ընտրում ենք մենք, նաև՝ նրանց, ում հետ շփվելը հաճելի է, ումից արժեքավոր բան ունենք սովորելու:

Ուշադիր ու զուսպ եղեք: Էսքան բան»:

Յուրաքանչյուրն իրավունք ունի որևէ հարցի մասին բարձրաձայնելու, քննարկում ծավալելու, տեսակետ հայտնելու, ինչպես նաև ամեն ոք…

Опубликовано Arshaluis Zurabyan Понедельник, 21 декабря 2020 г.



Նման նյութեր