Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը.
«Իսկ հիմա լուրջ ամփոփենք օրը՝
- Փաշինյանին չհաջողվեց Սիսիանից առաջ գնալ։ Ու եթե ինքը ունենար գոնե մի տոկոս վստահություն, որ իրեն Գորիսում, Կապանում կամ Մեղրիում սպասող կա, ինքը օդով կանցներ, կհասներ։ Նույնիսկ կգնար ճանապարհը փակածների հետ կբանակցեր, իր առաջարկը անձամբ կաներ տեսախցիկների առաջ։
- Եթե ինքը դեմ էր սադրանքներին, ինքը նախապես չէր ձերբակալի անիմաստ Գորիսի համայնքապետին ու չէր ուղարկի հարյուրավոր ոստիկաններ դիրք պահած մարդկանց դեմ։
- Եթե ինքը դեմ էր սադրանքներին, չէր մտնի դատարկ եկեղեցի զինված թիկնազորով և ըստ կարգի կողջուներ հոգևորականին։ Ու առավել ևս թույլ չէր տա իր պետապառատի աշխատողին հրահրել անկարգություններ եկեղեցում։
- Սիսիանում փոքրաթիվ մասովկայով, արագաչափերի ակտերով ու անբովանդակ ռուպոռով միտինգով սահմանափակվելը ֆիասկո էր և դա հասկանում են նույնիսկ մոլի պաշտպանները։ Մասովկա հավաքելն էլ ա տաղանդ պահանջում, որ 7 անգամ կարգի չհրավիրես ու մնան անհաղորդ»։
Իսկ հիմա լուրջ ամփոփենք օրը՝
1. Փաշինյանին չհաջողվեց Սիսիանից առաջ գնալ։ Ու եթե ինքը ունենար գոնե մի տոկոս…
Опубликовано Anzhela Elibegova Понедельник, 21 декабря 2020 г.