«Այս ոտնձգությունը երկրի ընտրովի մարմնի վարչապետի կողմից սահմանադրական մեկ այլ ընտրովի մարմնի նկատմամբ, Նիկոլի կողմից իշխանության ուզուրպացիայի հերթական դրսևորումն է». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Այս ոտնձգությունը երկրի ընտրովի մարմնի վարչապետի կողմից սահմանադրական մեկ այլ ընտրովի մարմնի նկատմամբ, Նիկոլի կողմից իշխանության ուզուրպացիայի հերթական դրսևորումն է». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Իշխանություն եզրույթի մասին խոսելիս երկու բան պետք է հաշվի առնել: Առաջինին կարող ենք անվանել ուժի կարողություն (անգլերեն՝ power), երկրորդին

իշխելու իրավասություն (անգլերեն՝ authority): Հայերենում այս երկուսը չեն տարանջատում, ինչն իշխանություն ունենալու մասին ոչ ճիշտ պատկերացումներ է ստեղծում:

Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն երկրորդը, այսինքն իր իշխանությունը բխում է իր պաշտոնից, սակայն նա այլևս չունի ուժի կարողություն (power), հեղինակություն հանրային լայն զանգվածներ կառավարելու համար: Նրան մնացել է պրոլետարիատի նստվածքը՝ մրուրը:

Իսկ այն անձը ում նա մեկուսացրել է, ունի և՛ առաջինը, և՛ երկրորդը: Եվ անկախ նրանց պաշտոններից բխող իրավասությունների շրջանակից (երկրի տարածաշրջանային առումով քաղաքապետը երկրի մի փոքր մասի ընտրովի ղեկավարն է, մյուսը՝ ամբողջ երկրի ընտրովի մարմնի ներկայացուցիչը) Գորիսի քաղաքապետն ունի ավելի մեծ իշխանություն քան երկրի վարչապետը:

Այս ոտնձգությունը երկրի ընտրովի մարմնի վարչապետի կողմից սահմանադրական մեկ այլ ընտրովի մարմնի նկատմամբ, Նիկոլի կողմից իշխանության ուզուրպացիայի հերթական դրսևորումն է»:

Իշխանություն եզրույթի մասին խոսելիս երկու բան պետք է հաշվի առնել: Առաջինին կարող ենք անվանել ուժի կարողություն…

Опубликовано Hovhannes Avetisyan Понедельник, 21 декабря 2020 г.



Նման նյութեր