Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառմամբ անդրադարձ է կատարել վարևչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը։ Թառահարը նշել է՝ վախենում է պատկերացնել, թե «թե ինչեր են մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով»։
«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջեւ տարբերությունը։
Կամ էլ, հասկանում է ու հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա` միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։
Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Այդ փաստաթուղթը ներպետական իրավական կարգավորումների համար է։ Իսկ միջպետական սահմանների վերաբերյալ որեւէ համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի եղել ու չկա։
Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր է մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով…»,- ֆեյսբուքյան էջում նշել է նա։