«Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում ամուսինս հեռացվեց աշխատանքից»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Հովհաննիսյանը։ Մեկնաբանություններից հասկանալի դարձավ, որը խոսքը այսօրվա ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասին է, և Գայանե Հովհաննիսյանի ամուսինը՝ Գոռ Մելիբեկյանը, «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից էր։
«Հրապարակը» կապ հաստատեց ընկերության ղեկավար Վահե Գզրարյանի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում եւ ինպես է աշխատանքից ազատվել աշխատակիցը։ «Այդ անուն ազգանունով աշխատող ունեինք, ինքնակամ դիմում է գրել եւ աշխատանքից ազատվել , ինչ կարող ենք ասել»։ Հարցին, թե ձեր աշխատողներն այս պահին հանրահավաքին մասնակցու՞մ են եւ արդյոք տնօրինության կողմից հրահանգվե՞լ է մասնակցելու, ընկերության ղեկավարը պատասխանեց․«Էդ, որ 18 թվին գնում էին հանրահավաքի, ով էր ձեն հանում, նույնը՝ հիմա; Ոչ ոք ոչինչ չի պարտադրել որևէ մեկի»։