
Հրավիրել են հարցաքննության, չեն մանրամասնել՝ ինչ գործով: Հատուկ քննչական ծառայության դիմաց News.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Վերջին շրջանում միտումնավոր ինձ կանչում են այն ժամերին, որ երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,- նշեց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կանչվել էր Քննչական կոմիտե, որտեղից դուրս գալուց վերջինս հայտնեց, որ քննիչներն այսօր այցելել են նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: