Վարչապետը՝ լուծարային կառավարիչ. Հայկ Ֆարմանյան
Advertisement 1000 x 90

Վարչապետը՝ լուծարային կառավարիչ. Հայկ Ֆարմանյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարոյթյունը, ինքն իրեն հռչակել է  որպես Հայաստանի Հանրապետություն կոչվող միավորի ՝ լուծարային կառավարիչ։ Եվ իրականացնում է այն նույն գործառույթները, ինչպես վարվում են որևէ ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի լուծարային կառավարիչները։

Միայն թե վերջիններս գործում են օրենքով և նշանակվում են դատարանի կողմից, հաշվետու են լինում դատարանին, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեպքում չկա ոչ օրենք, ոչ էլ որևէ մեկին հաշվետու լինելու պարտադրանք։ Հանգիստ օտարում կամ իրացնում է երկրի ակտիվները, որից ստացված հասույթի հաշվին ` առաջին հերթին բավարարվում են լուծարային կառավարիչի աշխատակազմի, կամ որ նույն է ՝ իշխանության պահպանման ծախսերը՝ աշխատավարձի, պարգևավճարների և այլ բարիքների տեսքով։ Երևի թե շատ շուտով, կգա մի օր, երբ ակտիվները սպառված լինելու պատճառով երկիրը կլուծարվի, իսկ «հպարտները», զոմբիացվածները, անտարբերներն ու դիվանին նստած հետևողները մի օր կարթնանան և կտեսնեն, որ իրենց ոչինչ չի հասել։ Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ ձեռնունայն կմնան նաև արտաքին վարկատուներն ու այլ պարտատերերը նույնպես։

Ահա այս իշխանությունների հետագա գոյության կամ իշխանավարման անփառունակ վերջաբանի մի ողբերգական, բայց չափազանց իրատեսական սցենար։ Ուրեմն՝ ով դեռ չի կողմնորոշվել, կամ չի գիտակցում, թե ինչ է սպասվում հայ ժողովրդին ու Հայաստան երկրին, ուշքի եկեք»:

 



Նման նյութեր