«Գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին, այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից»․ Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին, այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի հայրենակիցնե՜ր

Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում պարբերաբար նրանց տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։

Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետեւանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։

Հ.Գ. Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար»։

Հարգելի հայրենակիցնե՜ր
Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում…

Опубликовано Arpine Hovhannisyan Среда, 23 декабря 2020 г.



Նման նյութեր