Արման Բաբաջանյանին պատկանող մեքենան հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյանին պատկանող մեքենան հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ

Հասմիկ Խաչատրյանի ֆեյսբուքյում գրել է.

«Էս պետհամարանիշով մեքենան, որը ճշտեցի, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամ, հիմա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանինա պատկանում, Նորքում շրջադարձից հետո հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ։

Այսինքն, եթե մարդը չընկավ գետնին, կամ չմեռավ, նշանակումա` կարելիա չկանգնել ու տեսնել, թե ինչ եղավ հետը, գուցե ցավեցրել ես, գուցե թևը դուրս է ընկել գուցե… Ու քեզ նմանները ԱԺ-ում օրենք են ընդունում, իմ նմանների վճարած հարներով էլ աշխատավարձ ու պարգևավճար ստանում։

Բա լավ, ե՞րբ եք որոշել մարդ դառնաք»։

Քիչ անց Հասմիկ Խաչատրյանը այսպիսի գրառում է արել.

«Քանի որ Բաբաջանյանը պնդումա, որ մեքենայում չի եղել, ասումա, որ վարորդն էլ չի եղել մեքենայում, փոստս փակում եմ ու հույս փայփայում, որ կհասկանան, թե իրա անձնական մեքենան ովա վարել իրենցից բացի…
Եթե մոտակա ժամանակը չհասկանան հանելուկը, կբացեմ փոստը…

Քանի որ Բաբաջանյանը պնդումա, որ մեքենայում չի եղել, ասումա, որ վարորդն էլ չի եղել մեքենայում, փոստս փակում եմ ու հույս…

Опубликовано Асмик Хачатрян Среда, 23 декабря 2020 г.



Նման նյութեր