Մարդու կյանքը չեն զոհաբերում դիրքեր պահելու համար, ընդհակառակը դիրքերը պահում են մարդու կյանքը չզոհելու, կյանքը պահելու համար։
– Ինչո՞վ պահել դիրքը, – կհարցնեք։
– Հրետանիով, – կպատասխանեմ։
Ավելի դյուրամարս օրինակ է Օդաչուի կյանքը վտանգելը՝ ինքնաթիռներով և ուղղաթիռներով հարվածելու համար։ Մարդու կյանքը չեն զոհաբերում օդային գրոհի համար, այլ հակառակը, օդային հարվածները հասցնում են մարդու կյանքը պահպանելու համար. Ու էլ չեք հարցնի ինչով, այո, անօդաչու թռչող սարքով։
…
Ես պահանջում եմ այն Հայաստանի հրաժարականը, որտեղ մարդու կյանքը ավելի էժան էր, քան անօդաչու թռչող սարքը, քան հրետանին, քան բարձր տեխնոլոգիական ՀՕՊ-ը, քան ռոբոտներն ու հեռակառավարվող տեխնիկան։
Ես ուզում եմ այնպիսի Հայաստան, որտեղ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, իսկ երջանիկ ապրելը գերագույն նպատակ։
Հայկ Մանասյանի էջից:
Մարդու կյանքը չեն զոհաբերում դիրքեր պահելու համար, ընդհակառակը դիրքերը պահում են մարդու կյանքը չզոհելու, կյանքը պահելու…
Опубликовано Հայկ Մանասյան Среда, 23 декабря 2020 г.