Հ Ր Ա Տ Ա Պ
Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, ըստ որի
ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։
Սա ակնհայտ նշանակում է, որ իշխանության մարմինները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ընտրելու են դատավորների, ովքեր ի տարբերություն ներկայումս պաշտոնավարող մի շարք դատավորների, հրահանգով բավարարելու են կալանավորման և այլ միջնորդությունները՝ այդ կերպ կատարելով քաղաքական պատվեր։
Սրանով նաև փորձ Է արվում կտրուկ սահմանափակել դատավորի լիազորությունները՝ նրան հավասարեցնելով հետաքննիչի լիազորություններ ունեցող մի անձի։ Վերջինս, օրինակ, հարուցում է քրեական գործ, բայց չի կատարում նախաքննություն։
Այս մոտեցմամբ էլ փորձ է արվում իշխանական շրջանակներից «ընտրել» նոր դատավորների, ովքեր քննարկելու են և բավարարելու են նախաքննական մարմնի միջնորդությունները։
Այս հակաիրավական ու հակաժողովրդավարական նախաձեռնությունը խիստ հակասում է մեր պետության որդեգրած քաղաքականությանը, ոտնահարում է արդար դատաքննության իրավունքը, խիստ սահմանափակում է ներկայում պաշտոնավարող դատավորների լիազորությունները։
Եթե այս նախաձեռնությունն անցնի, հաջորդը НКВД-ի տռոյկաների հերթն է։
Բոլորիս սպասում է դաժան հաշվեհարդար։ Մտածե՛ք, թե ում եք դրել իշխանության և ով է ձեզ կործանելու։
Ժամանակը քիչ է…
Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:
Հ Ր Ա Տ Ա Պ ‼️‼️‼️
Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, ըստ որի
ներդրվում է դատարանի կողմից խափանման…Опубликовано Ashot Simonyan Четверг, 24 декабря 2020 г.