ԵՄ-ի «Գալիլեո» գլոբալ դիրքավորման արբանյակային համակարգը՝ ամերիկյան GPS-ի և ռուսական ԳԼՕՆԱՍՍ-ի մրցակիցը, դեկտեմբերի 15-ին պաշտոնապես սկսել է իր աշխատանքը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
«Գալիլեո» համակարգը պաշտոնապես սկսել է գործել և ծառայություններ տրամադրել դեկտեմբերի 15-ից: Մենք կարող ենք դա հաստատել»,-նշվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
Այսօրվա դրությամբ «Գալիլեո» ուղեծրային խմբավորումն ունի 18 արբանյակ: Եվրոպացի մասնագետների պլանների համաձայն, համակարգի վերջնական ձևավորումը պետք է ավարտվի 2020 թվականին, իսկ արբանյակների թիվը մինչ այդ պլանավորվում է հասցնել 30-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: