Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Մեր զոհերի թիվն ու ցուցակը գաղտնի պահվող, Հայրենիքը գյուղ առ գյուղ, տուն առ տուն թշնամուն զիջող պարտված իշխանությունը, անհետ կորածների խնդրով զբաղվելու փոխարեն, այսօր հրատապ օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է ներդրնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում…
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր (ու կարծում եմ իր օտարերկրյա ղեկավարների) սանձազերծած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը, ստեղծել բոլշևիկյան վերահսկելի «տրոյկաներ», որոնց պարագայում կփորձի կյանքի կոչել ցանկացած ապօրինություն։
Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, մինչև վերջնականապես չկործանի Հայաստանն ու մեզ բոլորիս չդարձնի գաղթական»։
Մեր զոհերի թիվն ու ցուցակը գաղտնի պահվող, Հայրենիքը գյուղ առ գյուղ, տուն առ տուն թշնամուն զիջող պարտված իշխանությունը,…
Опубликовано Yervand Varosyan Четверг, 24 декабря 2020 г.