Միավորվելու ու թշնամուն ջաջխջախիչ հակահարված հասցնելու փոխարեն մտածել ենք թշնամու հետ պայմանավորվելու մասին. Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Միավորվելու ու թշնամուն ջաջխջախիչ հակահարված հասցնելու փոխարեն մտածել ենք թշնամու հետ պայմանավորվելու մասին. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Դպրոցում Հայ ժողովրդի պատմություն առարկան սովորելիս ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել Հայկական պետականության անկումը, ինչու՞ մեզ չի հաջողվել հաղթել մեզ բաժին հասած պատերազմներում:

Երբեք չէի պատկերացնի, որ «բախտ» կունենամ ապրել Հայ ժողովրդի պատմության մի շրջափուլում, երբ ականատես կլինեմ ինչպես Հայկական պետականության վերականգնմանը, այնպես էլ դրա կորստին:

Հիմա արդեն ամբողջությամբ պարզ է, թե ինչպես ենք կորցրել մեր պետությունը, ինչ հանգամանքներում ու պատճառներով:

Պետք է խոստովանեմ, որ հին պատմիչներն ու ժամանակակից պատմաբանները մեզ ուղղակի խնայել են՝ չպատմելով ամբողջ իրականությունը, պարտությունների ու ձախողումների ամբողջ մեղքը բարդելով թշնամու, ոսոխի, ասկյարի, բրիտանական նավերի ու ռուսական սապոգի վրա, դրանց մասին մեզ պատմել են երկարաշունչ լեգենդներ ու առասպելներ:

Մեզ չեն ասել, որ բոլոր ձախողումների առաջին, հիմնական ու միակ մեղավորը եղել ենք մենք, Հայերս, միմյանց նկատմամբ ունեցած նախանձով ու ատելությամբ, չարությամբ ու չկամությամբ:

Թշնամին միշտ օգտվել է դրանից, բռնել հարմար պահը և հասրել կործանիչ հարվածը, որից հետո մենք կրկին շարունակել ենք իրար ատել, մերժել միտքը, գիտելիքը, գաղափարը, առաջնորդվել ենք բութ զգացմունքներով ու հույզերով: Գիտակցաբար փախել ենք պատասխանատվությունից, մեղավորներ փնտրել բոլորի ու ամեն ինչի մեջ: Բայց ոչ մի պարագայում չենք խրատվել, դասեր չենք քաղել, չենք վերաիմաստավորել տեղի ունեցածը և լուծումներ գտել աղետից դուրս գալու համար:

Միավորվելու ու թշնամուն ջաջխջախիչ հակահարված հասցնելու փոխարեն մտածել ենք թշնամու հետ պայմանավորվելու մասին, իրական դաշնակիցների հետ հարաբրություններ կառուցելու ու խորացնելու փոխարեն դաշնակիցներ ենք փնտրել թշնամիների մեջ:

Նույնիսկ ամենակրիտիկական պահին մտածել ենք իշխանությունը պահելու մասին, հրացանի փողը թշնամուն ուղղելու փոխարեն ուղղել ենք մեր դեմ, հանուն իշխանության դաշինք կազմել սատանայի հետ:

Ծանր է մեր վիճակը, շատ ծանր, մենք ուղղակի չենք վաստակել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու բարձր պատիվն ու իրավունքը»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214231476901042

 



Նման նյութեր