«Պատմության դասեր». Ժ. Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Պատմության դասեր». Ժ. Աբրահամյան

Աջ կողմի լուսանկարում Ահմադինեժադն է։2005 թվին Իրանի ժողովրդի սխալ ընտրության պատճառով դարձավ երկրի նախագահ մինչև 2013 թիվ։Նրա վարած քաղաքականության արդյունքում երկրում տիրեց այնպիսի խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամ, որն առայսօր շարունակվում է։Ի զուր չէ, որ նրան համարում են Իրանի ամենաձախողված նախագահը։

Մեջտեղի լուսանկարում Խաթամին է, ութը տարի նախագահեց երկիրը Ահամադինեժադից առաջ, ու երկիրն այդ ժամանակաշրջանում անասելի զարթոնք ապրեց բոլոր առումներով։

Ահմադինեժադը ներկայացնում է Իրանի պահպանողական խմբերին, իսկ Խաթամին բարեփոխիչներին։Եղավ մի ժամանակ, որ մարդիկ որոշ դժգոհությունների ալիքների տրվելով և հետևելով մանիպուլյատիվ խմբերի հակաքարոզչություններին նախընտրեցին առաջիններին,ու եղավ այն ինչ եղավ ու մարդիկ կորցրին ութը տարվա պայքարի ձեռքբերումները։

Երրորդ լուսանկարում Ռոհանին է, Իրանի ներկայիս նախագահը, որը չափավոր քաղաքական խմբերի ներկայացուցիչն է։2013 թվին ընտրվեց որպես երկրի նախագահ հաղթելով պահպանողականներին, այն էլ երկու անգամ, սակայն մինչ այսօր նա Ահմադինեժադի սխալներն է շտկում, որոնք ճակատագրական եղան Իրանի ժողովրդի համար։

Ժորժ Աբրահամյանի էջից:

 



Նման նյութեր