«Գլխավոր դատախազի դասախոսները նրան մատնացույց են անում ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածը պահանջելով հավատարիմ մնալ իրավունքի գերակայությանը». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Գլխավոր դատախազի դասախոսները նրան մատնացույց են անում ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածը պահանջելով հավատարիմ մնալ իրավունքի գերակայությանը». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դասախոսներն իրեն մատնացույց են անում ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով կատարված և շարունակվող հանցագործությունը՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, հարուցել քրեական գործ և ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաստորեն, Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականներn իրավական վարպետաց դաս են (master class) տալիս նրան, որից խուսափել կամ այն մերժել Դավթյանն ուղղակի չի կարող:

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի ամենահեղինակավոր իրավաբան գիտնականներն այս պահանջը ձևակերպելիս առաջնորդվել են հայրենասիրության և մասնագիտական արժանապատվության հրամայականով՝ նպատակ ունենալով վերականգնել տապալված իրավական կարգն ու երաշխավորել իրավունքի գերակայությունը:

Հ.Գ. Կարծում եմ` այս խնդրով ասելիք ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ և ՀՀ սահմանադրությանը հետևելու պարտականություն ունեցող պետական բարձրագույն մարմին»:

 



Նման նյութեր