SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 24-ին, թալանել են հայտնի մարզական մեկնաբան, Երևան քաղաքի բնակիչ Սենիկ Կարա-Պողոսյանի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։50-ի սահմաններում Ս․ Կարա-Պողոսյանը նկատել է, որ ժամը 15։00-ից մինչև 21։45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի մոտ կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին և ձախ կողային հայելու պլաստմասե պատյանը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Կարա-Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի մարզական մեկնաբանն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: