Քաղաքական ինչպիսի զարգացումներ էլ լինեն, ինչ էլ որոշվի, իբրև քաղաքացի և լրագրող հայտարարում եմ` ես նոյեմբերի 9-ից մեկընդմիշտ և վերջնականապես լուծարել եմ իմ անձնական և գործնական բոլոր կապերը գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ` առանց որևէ բացառության` անկախ ոմանց հետ նախկին մտերմությունից: Երբևէ, որևէ հանգամանքի բերումով, նրանց չեմ լուսաբանելու, հարցազրույց չեմ անելու որևէ իմքայլականի հետ, նույնիսկ փողոցում տեսնելիս չեմ բարևելու, նրանք բոլորն ինձ համար հանցակիցներ են: Իմ ցավը խիստ անձնական է, և ես պատրաստ չեմ փոխզիջման գնալ խղճիս հետ` «նախընտրական հավասար եթերաժամանակ» հիմարագույն թեզի տակ հայրենավաճառներին եթեր բերելով: Սա իմ անձնական որոշումն է և բեկանման ենթակա չէ…
Դավիթ Սարգսյանի էջից:
Քաղաքական ինչպիսի զարգացումներ էլ լինեն, ինչ էլ որոշվի, իբրև քաղաքացի և լրագրող հայտարարում եմ` ես նոյեմբերի 9-ից…
Опубликовано Davit Sargsyan Пятница, 25 декабря 2020 г.