«Նախընտրական տոնական բեմականացում…
Կշարունակվի կյանքը… Մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման համար նվերներ կպատրաստի զոհված-վիրավոր, տեղահանվածների երեխաների համար, մի մասը Նոր տարի կնշի «տնտեսության կայունության համար» շքեղ ամանորյա գիշեր կազմակերպող ռեստորաններում ու հանգստի տներում, մի մասը կսփոփվի տանը «զուսպ» սեղանների մոտ զոհերի կենածը խմելով, մի մասը «նոր ընտրությունների» կպատրաստվի, մի մասը դեռ երկար կմտածի՝ էլ ոնց ժողովրդին փողոց հանի, մի մասը երկար կխարխափի՝ էս ինչ եղավ, նիկոլն ում ծախեց երկիրը՝ արևմուտքի՞ն, թե՞ Պուտինին… Ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ… Եվ միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ… Հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ… Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում… Անհուշ լինի»:
Նախընտրական տոնական բեմականացում….
Կշարունակվի կյանքը…… մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման…Опубликовано Կարին Տոնոյան Пятница, 25 декабря 2020 г.