Մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել
Advertisement 1000 x 90

Մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել

Ստեփան Դանիելյանի էջից:

Ֆանտաստիկ բան է կատարվել, մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել:

Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում:

Ամեն մի անլվա ազերի կարող է անցնել Հայաստանի սահմանն ու մտնել մարդկանց տներն, պահանջել այն ազատել, մարդ գողանալ ու դիմացը, հակառալ կողմից, պետություն ներկայացնող անձ չկա: Սա նվաստացման գագաթնակետն է:

Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել, իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ կա մի զանգված, որ այդ անձին պաշտպանում ու արդարացնում է, վերլուծում է դրա խոսքը, հիմնավորում…: Դա չտեսնված ու չլսված բան է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10223644024705988

 



Նման նյութեր