Արցախյան պատերազմում զոհվել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիկ Հակոբյանը:
Հենրիկը նաև մարզիչ էր աշխատում. «Ինձ ինքն արդեն օգնում էր, ինքն էլ էր մարզչական աշխատանքներ կատարում, բոլորը համ սիրում ու հարգում էին իրեն, համ լսում»,- պատմում է Հենրիկի հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը:
«Միշտ անում էր առավելագույնը, որ բոլորն իրենից գոհ լինեն և ամենակարևորը՝ ինքն իրենից գոհ լինի: Առանց իրար հաց չենք կերել ու միշտ մի կտոր հացը միասին ենք կիսել»,- ասում է Հենրիկի ընկերը՝ Ալիկ Մարտիրոսյան:
«Հենոյի պես տղերք շատ քիչ կան, եթե հնարավորություն ունենայի իր հետ խոսելու՝ պարզապես կասեի՝ կներես ու շնորհակալ եմ»,-ասում է գործընկերը՝ Լևոն Հովհաննիսյանը: