Հայկական PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է՝ հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել՝ որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:
«Ծրագրի դասընթացներն իրականացնելու նպատակով, մեր մասնագետները կամավոր հիմունքներով դասավանդելու են հայրենիքի համար քաջաբար պայքարած զինվորներին։ ՏՏ համայնքի ամբողջական ներուժը ծրագրում օգտագործելու նպատակով, հրավիրում ենք համայնքի մյուս անդամներին՝ միանալու «Առաջընթաց» ծրագրին»։
Սիրարփի Աղաբաբյան