Միշտ աշխատել եմ որևէ հիմնադրամի հետ չհամագործակցել:
Օգնել՝ այո՛, աջակցել՝ այո՛, նվիրատվություն անել՝ այո՛:
Բայց միշտ հեռվից, որպեսզի երբեք դեմքս չասոցացվի որևէ փողահավաքի հետ:
«Հավերժական ազգ» հիմնադրամին՝ հավատացի: Հավատացի ու վստահեցի, քանզի ճանաչում եմ բժիշկ Արմեն Հակոբջանյանին:
Ճանաչելուց բացի հավատում եմ նրան ու գիտեմ, որ նա ու իր գործընկրներն այս հիմնադրամը ծառայեցնելու են բացառապես ազնիվ նպատակներով:
Միացեք այս հիմնադրամին: Օգնեք, որ բժիշկները մեր հերոսներին պարգևեն լիարժեք ապրելու, քայլելու, աշխատելու, սիրելու և արարելու հնարավորություն:
Հ.Գ. – Բոլորին շնորհակալ եմ երեկվա դրական լիցքերի համար:
Ապրեք բոլորդ:
Արա Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
Միշտ աշխատել եմ որևէ հիմնադրամի հետ չհամագործակցել:
Օգնել՝ այո՛, աջակցել՝ այո՛, նվիրատվություն անել՝ այո՛:
Բայց միշտ…Опубликовано Ara Kazaryan Суббота, 26 декабря 2020 г.