ԱՄՈ՛Թ ՔԵԶ
Հրապարակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս․Զասի նամակը ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակով զգուշացվում էր սպասվելիք թուրք-ադրբեջանական հարձակման մասին և ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը Հայաստանին օժանդակելու, պատերազմը կասեցնելու վերաբերյալ։ Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետ կոչեցյալի կասկածելի հաշվարկներն ու հրաժարումը ՀԱՊԿ-ի օգնությունից։ Բա դու՛, այ Արմեն Գրիգորյան, արդյո՞ք, դու էլ ես եղել հնարավոր դավադրության մասնակից, քո ծննդավայր, հայրենիք՝ Արցախի դեմ։ Միթե՞ դու էլ, հանուն ինչ-ինչ շահերի, կամ քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ։ Լավ, ենթադրենք քո պաշտելի վարչապետի հետ համաձայն չէիր։ Էհ, առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գայիր և հրաժարական տայիր։ Բայց՝ ոչ, շարունակում ես «պաշտոնավարել»,մեր բոլորի, բայց առաջին հերթին հենց քո իսկ հայրենիքը հանձնելուց հետո և հավանաբար գիշերները հանգիստ քնում ես և շուտով մեծ շուքով Նոր տարի կտոնես։ ԱՄՈ՛Թ ՔԵԶ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:
ԱՄՈ՛Թ ՔԵԶ
Հրապարակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս․Զասի նամակը ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ …
Опубликовано Avetik Ishkhanyan Воскресенье, 27 декабря 2020 г.