«Նշելու ամենաճիշտ ձեւը սա է՝ պահպանելով հավատը եւ ապրելու կամքը․․․»
Advertisement 1000 x 90

«Նշելու ամենաճիշտ ձեւը սա է՝ պահպանելով հավատը եւ ապրելու կամքը․․․»

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից.

«Նոր Տարին նշել-չնշելու մասին

Հարգելի ընկերներ, տեսնում եմ, շատերդ գրում եք, որ չեք նշելու․․․Թույլ տամ ինձ մի քանի դիտարկում անել․

1․Նշենք-չնշենք, 2021-ը գալու է․․․

2․Ի՞նչ է նշանակում՝ նշել, եթե, նշել ասելով նկատի ունեք տաշի-տուշի, բուդ-հնդկահավ, վարկով սեղան, զիզիբիզի թիթիզություններ, այո, դուք ճիշտ եք, երբեք այդպես պետք չի նշել նորտարիները․․

3․Հայրենազրկում, Արցախի կորուստ, ապահով սահմանների կորուստ, ավերածություններ, մարդկային անթիվ , ցավալի մահեր բերած տարին հեռանում է․․

4․Թանկ զոհերը, հազարավոր լույս տղերքը այլեւս երբեք տուն չեն վերադառնալու, ցավոք․․․․

5․Բայց, չգիտենք դեռ, թե նորն ինչ է լինելու, ինչ է բերելու կամ տանելու․․

Ուստի, խնդրանքս, բարեկամական խորհուրդս, մայրական խոսքս՝ եկեք բոլորս միասին խոնարհվենք մեր զոհերի հիշատակի առջեւ, սգանք, արժեւորենք, ընկալենք ամբողջ հոգով այն, ինչ կատարվեց մեր երկրի հետ, մեր հայրենիքի, մեր հարազատների, մեր անծանոթների, առհասարակ՝ մեր ժողովրդի հետ, Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, հարգենք, խոնարհվենք, սգանք, արժեւորենք․․

Ապա, բաց սրտով, լավի եւ լույսի ակնկալիքով դիմավորենք եկող տարին, 2021-ը․․․

Այդ գիշեր կանգնեք համազգային աղոթքի, աղոթենք, խնդրենք Տիրոջը, որ ների բոլորիս մեղքերը, խնդրենք, որ աշխարհը դարձնի ավելի լավը, , որ պատերազմները հեռացնի մեր երկրի սահմաններից, երկրից վերացնի սուտը, ատելությունը,նիկոլիզմը, որ օգնական լինի հայրենազրկված, տնավեր մեր հայրենակիցներին․․․

Այո, եթե նշել ասելով նկատի ունեք սալյուտները, վայրի աղաղակները, ճոխ սեղանները, անվերջանալի գինարբուքները, այո, հազար անգամ, այո, այդպես չենք նշելու․․

Բայց լուռ, զուսպ, աղոթքով պետք է նշել, զոհերի հոգիների համար մեկական մոմ վառելով․․․Ու երբեք չկորցնելով Հույսը, Հավատը եւ Սերը․․․Չէ որ Աստված Սեր է․․․Չկասկածեք, չարը պետք է հեռանա եւ հեռանում է, չարը իր չարության հետ կհեռանա եւ հուսանք ու հավատանք, որ նոր տարին, եկող տարին կխնայի մեր ժողովուրդին, կպահպանի մեր հայրենիքը եւ կօգնի, որ կորցրածը ետ բերենք․․Հավատացեք․․․

Նշելու ամենաճիշտ ձեւը սա է՝ պահպանելով հավատը եւ ապրելու կամքը․․․

Հ․Գ․ Տիեզերքը հետեւում է մեզ, ուշադիր լինենք եւ զգանք տիեզերական ուժը մեր մեջ․․․

Մարգարիտ Եսայան․․»

Նոր Տարին նշել-չնշելու մասին
Հարգելի ընկերներ, տեսնում եմ, շատերդ գրում եք, որ չեք նշելու․․․Թույլ տամ ինձ մի քանի …

Опубликовано Մարգարիտ Եսայան Воскресенье, 27 декабря 2020 г.



Նման նյութեր