«Հավատում եմ, որ գալու են մեր բոլորիս համար ավելի լավ օրեր: Դիմանալ և պայքարել է պետք». Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Հավատում եմ, որ գալու են մեր բոլորիս համար ավելի լավ օրեր: Դիմանալ և պայքարել է պետք». Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Նայիեցի մի հատված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցից: Նա ընդամենը խաղում է մարդկանց անտեղյակության կամ թերտեղեկացվածության վրա: Շարունակում է մանիպուլացնել հանրային տրամադրությունները: Օրինակ պնդում է, թե՝ «Լեռնային Ղարաբաղի համար կանխորոշվել էր Նախիջևանի ճակատագիրը», քանի որ բանակցային անառարկելի դրույթներից էր փախստականների վերադարձը:

Սա բացարձակ մանիպուլիացիա է, քանի որ փախստականների վերադարձը բանակցային գործընթացին քննարկվել է և նախատեսված է եղել իրագործել համամասնորեն երկուստեք, այսինքն, եթե 1000 ադրբեջանցի վերադառնում է Շուշի ապա դրանից մի քանի անգամ ավել հայ պետք է վերադառնա օրինակ Սումգայիթ, այսինքն այն վայրեր որտեղ եղել են բազմահազարանոց հայկական համայնքներ:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանիպուլացնել հանրությանը՝ կեղծելով կամ այլաբանելով պատմական փաստերը, դրվագներն ու բանակցության առարկա թեմաները:

Հարգելի հայրենակիցներ, մի տրվեք այս մարդու մանիպուլատիվ մտքերին և էմոցիոնալ ճառերին, մի դարձեք դրա զոհը: Նա այլևս անցյալ է, նա այլևս կապ չունի մեր պետության և բոլորիս բարօրրության հետ: Նա նույնիսկ զորու չէ ապահովելու մեր կենսագործունեության համար անհրաժեշտ առաջին պայմանի գոյությունը, այն է՝ սահմանների և մեր բոլորիս ֆիզիկական անվտանգությունը:

Պետք է նայել առաջ: Ցավ է սա, բայց պետք է ասել, որ չունենք պատշաճ կառավարություն, չունենք Ազգային Ժողով, չունենք պետական այրեր, որոնք երկրի կառավարման ղեկին են: Այս ամենը մնացել է մեր բոլորիս ուսերին:

Չգիտեմ, թե ինչպես կընթանան հետագա զարգացումները, չգիտեմ թե ինքս ինչպես, ում հետ և ինչ ձևաչափով եմ մասնակցելու մեր պետությունը այս աղետալի վիճակից հանելու աշխատանքներին: Մի բանում վստահ եմ, շարունակելու եմ փնտրել վիճակի հանգուցալուծման հնարավորություններ և ինքս փորձելու եմ գտնել այն ձևաչափը, որտեղ հնարավոր կլինի նաև սեփական կարողություններս ծառայեցնել մեր երկրի ու քաղաքացիների բարօրրությանը:

Հավատում եմ, որ գալու են մեր բոլորիս համար ավելի լավ օրեր: Դիմանալ և պայքարել է պետք»:

Նայիեցի մի հատված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցից: Նա ընդամենը խաղում է մարդկանց անտեղյակության կամ…

Опубликовано Hovhannes Avetisyan Воскресенье, 27 декабря 2020 г.



Նման նյութեր