«Ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞ տոնելու ինչ որ բան, թե՞ չէ, ունի՞ ուրախանալու առիթ, թե՞ ոչ». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞ տոնելու ինչ որ բան, թե՞ չէ, ունի՞ ուրախանալու առիթ, թե՞ ոչ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոր տարվա միջոցառումներ՝ անե՞լ, թե՞ չանել։ Սա յուրաքանչյուրի դիրքորոշման հարցն է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞ տոնելու ինչ որ բան, թե՞ չէ, ունի՞ ուրախանալու առիթ, թե՞ ոչ։

ԵՍ ՉՈՒՆԵՄ։

Հետևաբար իմ օջախում առաջին անգամ այդ տոնը չի նշվի ու դա միայն տոնական տրամադրության բացակայությամբ չէ պայմանավորված, մենք ուղղակի դրա ժամանակը չունենք։

Այս իրավիճակում մեր ապրած կյանքի յուրաքանչյուր օրը պետք է լինի պայքարի, համախմբվածության, ոտքի կանգնելու, հնարավորությունների ստեղծման, բայց ոչ երբեք ընկած մնալու, իրականության հետ համակերպվելու և հանձնվելու օր։

Ես տոն նշելու որևէ առիթ այլևս չեմ տեսնում, դրա իրավունքը մեզանից խլել են, իսկ մենք դա դեռ պետք է վերադարձնենք»։

Նոր տարվա միջոցառումներ՝ անե՞լ, թե՞ չանել։ Սա յուրաքանչյուրի դիրքորոշման հարցն է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞…

Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 27 декабря 2020 г.



Նման նյութեր