«Փաշինյանը Չաուշեսկու բառը լսելիս հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, որովհետև լավ գիտի, թե սեփական երկրի գլխին զուլում բերած դիկտատորների վերջն ինչ է լինում». Միհրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը Չաուշեսկու բառը լսելիս հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, որովհետև լավ գիտի, թե սեփական երկրի գլխին զուլում բերած դիկտատորների վերջն ինչ է լինում». Միհրան Հակոբյան

«Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունից 31 տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, հրավիրվել եմ ոստիկանություն՝ բացատրություն տալու: Երեկ ներկայացա: Պարզվեց՝ վախից ծնկները դողացող դավաճան Նիկոլը հանձնարարել է իմ դեմ նոր քրեական գործի նյութեր նախապատրաստել: Իբր ես հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եմ Չաուշեսկուների գնդակահարության մասին՝ դրանով իբր թե քարոզելով բռնություն: Պատկերացնու՞մ եք՝ «արդարացրել եմ» բռնությունը, քանզի Չաուշեսկունների գնդակահարության մասին եմ խոսել՝ որպես պատմական փաստ: Կարճ ասած՝ աբսուրդի թատրոն:

Նախ, ես երբևէ կարծիք չեմ հայտնել, թե ռումինացիները ճի՞շտ վարվեցին, թե՞ սխալ: Ոչ թե որ կարծիք հայտնելու խնդիր ունեմ, այլ դրա առիթը չի եղել: Եվ հետո, Չաուշեսկուները գնդակահարվել են 1989թ.-ին ռումինական տրիբունալի վճռով և այդ վճիռը ցայսօր ոչ մի դատական ատյան չի բեկանել ու չի արդարացրել Չաուշեսկուներին: Նիկոլական տգիտությունն իրապես սահմաններ չուներ: Լավ, ո՞նց կարելի է այս աստիճան տգետ լինել, այս աստիճան գիրք կարդացած չլինել:

Իրականում դավաճանը շան պես վախեցած է: Չաուշեսկու բառը լսելուց հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, աչքի առաջ է գալիս այդ տեսարանը, որովհետև լավ գիտի, թե սեփական երկրի գլխին զուլում բերած դիկտատորիկների վերջն ինչ է լինում: Ամեն դեպքում, խոստանում եմ ավելի շատ խոսել պատմության ընթացքում չարիք դարձած ու դրա համար ոչնչացված տարբեր մոլագարների մասին՝ թե պատմական փաստերի և թե համեմատական վերլուծության համատեքստում: Փրկությունը լուսավորչականության մեջ է:

Հ.Գ. Դեղերի դոզան ավելացրեք, չի դիմանում»:

Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունից 31 տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, հրավիրվել եմ ոստիկանություն՝…

Опубликовано Mihran Hakobyan Воскресенье, 27 декабря 2020 г.



Նման նյութեր