Եթե իրականում Տող գյուղում մարտեր են հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ապա մենք գործ ունենք նոր իրողության հետ․ Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

Եթե իրականում Տող գյուղում մարտեր են հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ապա մենք գործ ունենք նոր իրողության հետ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կամ մերոնք մոտեցել են Հադրութին։

Ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, թե բախումներ են Հադրութի Տող գյուղի մոտակայքում, առնվազն անհավատալի են, քանի որ Տողը և շրջակա տարածքը՝ առնվազն 10կմ, արդեն 1,5 ամիս թշնամու հսկողության տակ են։

Հադրութի Տող գյուղից մինչև Կարմիր շուկա, որը հայկական կողմի հսկողության տակ է, 10կմ է, իսկ մինչև Ճարտար մոտ 25կմ։

Եթե իրականում Տող գյուղում մարտեր են հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ապա մենք գործ ունենք նոր իրողության հետ, ըստ որի՝ հայկական բանակը առնվազն 10կմ ազատագրել է, իսկ Տող գյուղից մինչև Հադրութ 9կմ է։

Ավելի հակված եմ կարծելու, որ սա ադրբեջանական տեղեկատվական սադրանք է։ Կամ մարտերը այլ տեղում են, և թշնամին փորձում է ուշադրություն շեղել»։

Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կամ մերոնք մոտեցել են Հադրութին։

Ադրբեջանական կողմի տարածած…

Опубликовано Nairi Hokhikyan Воскресенье, 27 декабря 2020 г.



Նման նյութեր