«Ադրբեջանի գործը Հայաստանի նման ղեկավարի հետ շատ հեշտ է. ՀՀ ղեկավարն ինքն է ասում, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են». Վարուժան Գեղամյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի գործը Հայաստանի նման ղեկավարի հետ շատ հեշտ է. ՀՀ ղեկավարն ինքն է ասում, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է.

Հետաքրքիր է, որ մինչև պատերազմը տարիներով կառուցված հայկական քաղաքական ինքնությունը, որ դրսևորվում էր նաև Արցախի վերահայացած տարածքի տեղանունների կիրառմամբ (օր.` Քարվաճառ, Կովսական և այլ), Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մի օրում դադարեց կիրառել և վերացրեց քաղաքական բառարանից: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ, օրինակ, ՀՀ վարչապետը կիրառում է Արցախի տարածքների բացառապես թուրքական տեղանունները (օրինակ՝ երեկվա տխրահռչակ հարցազրույցում օգտագործում է Զանգելան և Կուբաթլու տեղանունները):

Ասեմ նաև, որ մինչև պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ հայտնի վարչապետը երեկ գոնե մի բառով չասաց, որ Արցախն օկուպացված է թշնամու կողմից (օր.` Հադրութը): Ադրբեջանի գործը Հայաստանի նման ղեկավարի հետ շատ հեշտ է. նույնիսկ կարիք չկա ջանք թափելու, ՀՀ ղեկավարն ինքն է ասում, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են:

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում շարունակում են վայելել հաղթանակը` իրենց քաղաքի փողոցներն ու խանութները կոչելով Արցախի տեղանուններով: Ահա ադպիսի մի օրինակ Բաքվից. «Հադրութ» խանութը ողջունում է իր հաճախորդներին, իսկ ՀՀ ղեկավարն արդեն մոռացել է դրա մասին:

ՀԻՇԵՑՈւՄ․ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը: