Բաքվում գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաքվում գտնվող Ազնիվ Բաղդասարյանը վերադարձել է Հայաստան. armeniasputnik.am

Բաքվում գերության մեջ հայտնված Ազնիվ Բաղդասարյանը, որը հայտնի է աղմուկ հանած տեսանյութից, վերադարձել է հայրենիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երեք այլ գերիների հետ Հայաստանին է հանձնվել դեկտեմբերին։

«Արդեն մի քանի օր է՝ տանն եմ»,- ասաց նա։

Բաղդասարյանը փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարևանների հետ։ Ադապտացվելուն օգնում է նաև նրա Պուշոկ կատուն։

Բաղդասարյանի՝ Բաքվում գտնվելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին՝ մամուլի ասուլիսից հետո, որին նա մասնակցել էր։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գերիների փոխանակում 3 անգամ է կատարվել։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանին էին հանձնվել 44 գերիներ, ապա նաև 2 փոքրիկ խմբեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են Ազնիվ Բաղդասարյանի տանը, շփվել նրա հարևանների ու համագյուղացիների հետ։ Նրանք բոլորը հույս ունեին, որ իրենց սիրելի Ազան շուտով ողջ-առողջ տուն կվերադառնա։

Հիշեցնենք, որ 44 հայ գերիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց դեկտեմբերի 14-ի գիշերը։ Արդեն դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց ևս մեկ քաղաքացիական անձի։ Վերադարձել էին այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ նրանցից 30-ը զինծառայողներ են, 15-ը՝ քաղաքացիական անձիք։

armeniasputnik.am