«Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, նա ձգտում է Սյունիքը հայաթափել և մեզ բոլորիս հարատև վախի մեջ պահել` շարունակաբար հիշեցնելով իրենց գոյության մասին»․ Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, նա ձգտում է Սյունիքը հայաթափել և մեզ բոլորիս հարատև վախի մեջ պահել` շարունակաբար հիշեցնելով իրենց գոյության մասին»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի հայրենակից, եթե դեռ չեք կռահել, փորձեմ պարզ բացատրել:

Ադրբեջանցուն և մասնավորապես Ալիևին բացարձակապես պետք չեն, ոչ Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածը (որտեղ այսօր ցուցանակ էլ են դրել), ոչ էլ այդ լեռնային փոքր տարածքները: Վստահ եմ ասում, դա նրանց պետք չէ: Հապա ինչու են նման կերպ վարվում: Ինչու են այս ապիկարներին, որոնց կարելի է մեկ բառով նիկոլիստ անվանել, ճնշում: Ինչու են նիկոլիստներին քարտեզներ դեմ տալիս ու նման գործողություններ թելադրում: Բացատրեմ:

Նրանք ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, նրանք ձգտում են այդ տարածքները` Սյունիքը, հայաթափել: Նրանք ձգտում են մեզ բոլորիս հարատև վախի մեջ պահել` շարունակաբար հիշեցնելով իրենց գոյության մասին մեր առօրյա կենսագործունեության ընթացքում: Նրանք ուզում և պլանավորում են այդ տարածքները ամայեցնել, որ մի քանի տարի կամ տասնյակ տարի անց հաշված օրերի ընթացքում հանգիստ իրենցով անեն:

Նիկոլի իշխանության մնալը, հատկապես վերընտրման միջոցով, կնշանակի Հայաստանի հայաթափում: Գիտակից հայը չի կարող Նիկոլ սատարել, գիտակից հայը չի կարող ԻՔ սատարել: Դրանք ներկայացնում են մեր` հայի միջի ծույլը, վախկոտը և թույլը: Դրանք իշխանության եկան երկրից թալանածը վերադարձնելու խոստումով, սակայն մաս-մաս երկիր են հանձնում»:

Հարգելի հայրենակից, եթե դեռ չեք կռահել, փորձեմ պարզ բացատրել:

Ադրբեջանցուն և մասնավորապես Ալիևին բացարձակապես պետք չեն,…

Опубликовано Hovhannes Avetisyan Понедельник, 28 декабря 2020 г.



Նման նյութեր