«Փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան:

Եզակի փաշինյանը ու հոգնակի երիտհայերը ( պատգամավորների այսօրվա պահվածքի պատճառները)

Չկա նիկոլին բնութագրող որևէ հատկանիշ, որ այս օրերին գրական հայերենից մինչև հայհոյախառը բառամթերքով չի հնչել: Դավաճան, վախկոտ, թուլամորթ, թուրքի հարճ, ալիևի ստրուկ, ապիկար, ձախողակ, քինախնդիր, փոքրոգի, արյուն վաճառող, կոռուպցիոներ, սեփական կնոջ գերի և այլն և այլն: Բայց… եթե մեկ բառ, ապա ՉՄԱՐԴ:

ՉՄԱՐԴ է պետք լինել, որ լաչառ կնոջ ձայնով հարցազրույց տաս ու ամեն տհասության մասին խոսես, բայց չասես ինչքան զոհ ու գերի ունենք, ինչքան վիրավոր ու անհետ կորած ունենք, ինչի բոլոր բանավոր պայմանավորվածությունները ի վնաս մեզ են:

ՉՄԱՐԴ է պետք լինել, որ անհետ կորածների ու գերիների հարազատների, /որոնցից մեկն էլ ես եմ/ էմոցիաների հետ խաղաս, ու ասես, որ ընդդիմությունն է մեղավոր, որ հարցի լուծումը ուշանում է ու չասես, որ դու ապիկար տականք ես ու այդ հարցի լուծումը չունես:

ՉՄԱՐԴՈՒ հատուկ տեսակ պիտի լինես, որ այս աղքատ, սովի նախաշեմին կանգնած ու արնաքամ լինող երկրում խոսես ծախսատար արտահերթ ընտրությունների մասին:

ՉՄԱՐԴ պետք է լինես, որ քեզ ընտրած ժողովրդին այնքան ատես, այնքան թքած ունենաս նրանց վրա, որ հասկանալով, որ ՈՉ ՄԻ լավ բան չես կարողանալու անել նրանց համար, միևնույն է կառչես աթոռին, ու մտքովդ չանցնի, իշխանությունը գիտակցաբար հանձնել նրան, ով քո պես պատերազմից չի վախենում, ով կարող է երաշխիք տալ, որ կպահի Սյունիքը ու պատերազմ չի վերսկսվի: Փոխարենը մարդկանց խաբես` ասելով, որ աաաաայ, եթե չտամ ինչ թուրքն ուզում է, պատերազմ կսկսվի: Բայց չասես, որ թուրքը քեզ է չոքացրել ու քեզ է թելադրում այդ ամենը, ու կան մարդիկ, ում հետ դա չի լինի ու պատերազմ չի սկսվի նորից, թեև քո օրոք այն չի էլ դադարել: Երբեմն ժողովրդին պետք է սիրել ու քայլ անել, անգամ եթե ժողովրդի ինչ որ մի մաս դրան դեմ է, բայց դա բխում է բոլորի շահից: ՉՄԱՐԴ լինելու գերադրական աստիճանը հենց այդտեղ է. Նա գիտի, որ իրենից հարյուրապատիկ շատ ունակ մարդիկ կան, որ այս պայմաններում ավելին կանեն ժողովրդի համար, բայց չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին:

Հայաստան պետության ողբեգությունը կայանում է նրանում, որ այս մարդը իր փառասիրության, դավաճանության ու կործանարար ուղու մեջ մենակ չէ․ կան տարբեր խմբեր, որ նրան սատարում են, տարբեր պատճառներից ելնելով։

Այդ խմբերի մեջ ամենավտանգավորը արդարադատության նախարարի նման երիտհայերն են, ենիչերիները, մանկուրտները, որոնք փաշինյանի ամեն հիվանդագին միտք օրինականացնելու հակում ունեն, ավելին՝ դավաճանի շոյանքին արժանանալու համար նրան հիվանդագին մտքեր մատակարարողներն են: բադասյանի մտքով է անցել, օրինակ՝ դատական համակարգում անել, այսպես կոչված, բարեփոխումներ, և տարանջատել «կալանք քննող» դատարանները «կոռուպցիայի դեմ պայքար» կախարդական բառերի ներքո, որը սրբազան աղոթքի պես կրկնում են սորոսական մտավոր հետամնացները: Կասկածելի հիվանդության հիմքով հայրենիքին պարտքը կատարած չլինելով հանդերձ, նրա ուղեղում են ծնվում այն հիվանդագին «իրավական» լուծումները, որոնց նպատակը ընդդիմությանը «փակելն» է: Եվ ուրեմն հանրային պարսավանքի նմանատիպ դրսևորումները շատ հստակ պիտի կիրառվեն սույն սուբյեկտի նկատմամբ: Շան գլուխը թաղված է իրավական լուծումների մեջ, ու այս մարդը չպիտի խորհրդարանում զեկուցի այս հարցերը:

Ի դեպ, մի զարմացեք ԱԺ անմեղսունակների այսօրվա տգետ ու լկտի մտքերի հիթ շքերթից` սրանք քծնում են դավաճանին, քանզի հասկանում են` ԵԹԵ լինեն արտահերթ ընտրություններ, լավագույն անգամ սցենարներով, 88 հոգանոց խմբակի կեսից ավելին չի լինելու: Եվ ուրեմն անբարոյականության մրցույթը հենց դրա համար է: Սեփական գոյության իմաստը չհասկացած մակունցը իմաստ չի տեսնում հրաժարականի մեջ, բայց իմաստային որևէ խնդիր չունի սյունիքը հանձնելու հետ, կնոպկեքի տեղը խառնած ռուբինյանը խնդիր ունի հրաժարական պահանջողների հետ, բայց խնդիր չունի նրա հետ, որ մենք չգիտենք զոհերի ու անհետ կորածների թիվը, սեփական գոյության մասին անտեղյակ եսիմով դատաստանով է սպառնում ու չի հասկանում ինչ է լինելու իրենց հետ ու այդպես շարունակ: Սրանք բոլորը խնդիր ունեն բարոյականության, խելքի, խղճի ու արժանապատվության հետ: Ոչնչից ոչնչություն դարձածները կործանեցին պետությունը, ու հիմա քծնում են դավաճանին, որ ցուցակում անցողիկ տեղ ունենան: Բայց… դանդաղ շտապեք երեխեք: Երբեմն շաբաթը ուրբաթից շուտ գալու հատկություն ունի»:

փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան: Եզակի փաշինյանը ու հոգնակի երիտհայերը ( պատգամավորների այսօրվա պահվածքի…

Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 28 декабря 2020 г.



Նման նյութեր