«Ինչու՞ Սիսակ Գաբրիելյանը չի ձերբակալվել». Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Ինչու՞ Սիսակ Գաբրիելյանը չի ձերբակալվել». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր ԱԺ տնտեսական մուտքի դիմաց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ծեծի է ենթարկել ցուցարարին։

ԻՆՉՈ՞Ւ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ։

Ճիշտ է, ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը, սակայն նույն հոդվածում հստակ ամրագրված է՝ Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ Ո՞Ր ԱՐԱՐՔԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԱՌԿԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Ս․ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») նախատեսված հետևանք։

ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՓԱՍՏ, ՈՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ։

Գործողությունների ողջ ընթացքը ուղիղ եթերի ռեժիմով ցուցադրվել է։ Ներկա են եղել ոստիկանության մի շարք ծառայողներ, ովքեր, ի դեպ, բերման են ենթարկել շուրջ երեք տասնյակ ցուցարարների, իսկ պատգամավորի մասով ցուցաբերել են ակնհայտ անգործություն։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»։

Այսօր ԱԺ տնտեսական մուտքի դիմաց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ծեծի է ենթարկել ցուցարարին։

? ԻՆՉՈ՞Ւ ՍԻՍԱԿ…

Опубликовано Robert Hayrapetyan Понедельник, 28 декабря 2020 г.



Նման նյութեր