Գագիկ Համբարյանի էջից ներկայացնում ենք՝
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված կերպարը շարունակում է չքմեղանալ և առաջ տանել այն թեզը, որ ինչ էլ լիներ միևնույն է մենք պարտվելու էինք և ժողովրդին հաճոյանալու նպատակով շարունակում է թալանչիներին կուլակաթափ անելու թեզն առաջ տանել…
Դավաճան Նիկոլին հանգիստ չի տալիս այն, որ ճկուն քաղաքկանության շնորհիվ մինչ իր իշխանության գալը Հայաստանին հաջողվել է խուսափել խոշոր պատերազմներից և 1994 թ-ից ի վեր պահպանել ստատուս քվոն…
Վարչապետի աթոռը զբաղեցնող տգետը հարց է տալիս՝ Ինչո՞ւ 2016-ին “բավարար չափով ռուսամետ” քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը… Նախ, սկսենք նրանից, որ մինչ իր իշխանության գալը և հայ-ռուսական հարաբերությունների փչացնելը Հայաստանին հաջողվել է ճկուն և տարածաշրջանում խոշոր տերությունների շահերի և հակասությունների վրա խաղալով պահպանել ստասուս քվոն… Ազգադավ տականքը չի ուզում ընդունել, որ նույն 2016 թ-ի ապրիլյան պատերազմը շատ արագ կանգնեցվեց հենց այդ նույն ճկուն քաղաքականության շնորհիվ՝ շատ քիչ տարածքային և մարդկային կորուստներով… Նույնն էլ կարելի էր անել հիմա, բայց քանի որ վարչապետի աթոռը զբաղեցնող տականքը պետական մտածելակերպից զուրկ և ինչ-ինչ պատվերներ ստացած դավաճանն է, ապա ունենք խայտառակ վիճակ՝ ահռելի մկարդկային, տարածքային և նյութական կորուստներով կապիտուլյացիա… Հայաստանի միջազգային վարկանիշի մասին էլ չեմ էլ խոսում…
Նիկոլը ստում է, որ ինքը արցախյան բանակցային գործընթացում ինչ-որ բաներ է ժառանգել նախկիններից, այդ թվում նաև ռուսական առաջարկները…Դավաճանը մոռանում է, որ 2018 թ-ի մայիսից ի վեր նա “իր սեփական կետից է սկսել բանակցությունները” և “ինչ ցանկացել դա էլ բանակցել է”… Չակերտների մեջ վերցվածը դավաճան Նիկոլի արտահայտություններն են…
Կապիտուլյանտ Նիկոլը իր գրառմամբ շատ պարզ բացահայտում է, որ իրեն Բաքվից շանտաժում են մեր գերիներով և պարտադրում են նորանոր ստորացուցիչ զիջումների գնալ… Դավաճան Նիկոլին դուր չի եկել, որ մարդիկ բողոքում են Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված “Բարի գալուստ Ադրբեջան” պաստառը… Ըստ դավաճանի մենք պետք է լռենք, քանի որ եթե բողոքում ենք, ապա վտանգի տակ ենք դնում մեր գերիների կյանքերը… Այսինք, եթե Իլհամը ցանկանա, ապա իր կողմից նվաստացված և ստորացված Նիկոլին շանտաժով կպարտադրի, որ, օրինակ՝ Երևանի կենտորոնում տեղադրվի “Կեցցե՛ Ադրբեջանը” պաստառը… Թուրքի առաջ ծնկած Նիկոլը այս բացահայտմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրա վարչապետ մնալն ուղղղակի վտանգավոր է Հայաստանի և հայության համար, քանի որ նա մշտապես շանտաժի է ենթարկվում և ենթարկվելու է Բաքվի կողմից և “բանավոր” համաձայնություններով Իլհամին տալիս է այն, ինչ վերջինս ցանկանում է ստանալ հայերից…
Նիկոլը և նիկոլականները իրենց խայտառակ պարտության համար կրկին փորձում են մեղադրել նախկիններին, ովքեր վատ են զինել բանակը…
Սա դեմագոգիա է… Այո՛, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում զինվեինք և զինվենք…Բայց ամեն դեպքում մենք երբեք չէինք և չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ… Սա պետք է հասկանան բոլորը և, այո՛, մենք պետք է հենց ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ խուսափեինք պատերազմից, որը Նիկոլին չհաջողվեց, ով 2,5 տարի իշխանություն լինելով և՛ չզինեց բանակը, և՛ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները…
Զինվելու մասին խոսացող ազգադավ Նիկոլը լավ կլինի պարզաբանի, թե մեզ համար այդքան անհրաժեշտ “ԹՈՐ” զենիթահրթիռային համալիրների փոխարեն ինչու՞ 120 միլիոն դոլարով գնեց անպիտան ՍՈՒ-30-նները, որը հանցագործություն էր նրա կողմից…Ինչու՞ չի պատասխանում այն մեղադրանքներին, որ իր մտերիմների՝ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և “Պատրոն Դավիթի” միջոցով ահռելի գումարներ է լվացել…
Դավաճան Նիկոլը լավ կլինի “թալանված” գումարների մասին քիչ խոսի, քանի որ թալանչիների և կրիմինալի մեծ մասը հիմա նրան է սպասարկում…
Ի դեպ, Նիկոլի այս վերջին գրառումը բացահայտ հակառուսական…Նա չի էլ թաքցնում, որ “ճկուն” քաղաքականության կողմնակիցներ ասելով նկատի ունի ռուսամետներին, ինչպես նաև տողատակով մեղադրում է ՌԴ-ին “ռուսական առաջարկների” համար…
Դավաճան Նիկոլն անընդհատ խոսում է 7 տարածքների (5+2) վերադարձի առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման մասին… Իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին գերադասում է մոռանալ, քանի որ բացի այդ 7 տարածքների փուլային վերադարձի փոխարեն նրա կողմից սանձազերծված պատերազնում այդ 7-ին գումարվել են Շուշին ու Հադրութի շրջանն ամբողջությամբ, որը նա Ադրբեջանին նվիրեց փաթեթային տարբերակով, իսկ Արցախի կարգավիճակի մասին էլ խոսք չկա…
Հ.Գ. Դավաճան Նիկոլն Իլհամի հայաստանյան կամակատարն է…