90-ական թվականներից Հայաստանի որոշ շրջանակների մոտ կար համոզմունք, որ պետք է Արցախը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծել, այլապես Հայաստանը զարգացման հնարավորություն չունի: Նման համոզմունքներ կրողներ շատ կային այն ժամանակվա իշխող ՀՀՇ կուսակցությունում: Այդ տեսակետը կար նաև 1920 թվականի Հայաստանում: Պատահական չի, որ երկու դեպքերու էր Թուրքիայի միջոցով փորձ էր արվում մտնել Արևմուտքի քաղաքական արեալի մեջ, ստանալով արտաքին քաղաքական կողմնորոշման բնույթ։ Երկու դեպքում էլ արդյունքներն ողբերգական էին։
Դա խորքային համոզմունք էր այդ մարդկանց մոտ, սակայն քանր որ 1988-ից սկսված Արցախի հարցը դարձել էր ազգային ծրագիր, առավել ևս 90-ականների հաղթանակներից հետո, նման կարծիքը մարգինալացվել էր, սակայն այդ մարդիկ ու այդ համոզմունքը մնացել էր: Գործող վարչապետը հենց այդ շրջանակի միջոցով էր մտել լրագրություն, իսկ հետո քաղաքականություն:
Համարվում էր, որ արցախցիները և Արցախի ծագում ունեցողները հասկանալի պատճառով նման տեսակետի հետ չեն համաձայնվի և հենց այդ շրջանակների կողմից էր առաջ տարվում հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը: Նման պրոպագանդա էր իրականացնում նաև գործող վարչապետը, բավական է ընդամենը կարդալ նրա այդ տարիների հոդվածները։
Ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա պարզ դարձավ, որ Թուրքիային ու Ադրբեջանին ոչ թե բուն Արցախն է հետաքրքրում, այլ Հայաստանը, որը խանգարում է նրանց ֆիզիկական միավորմանը: Պատահական չէր, որ հենց Աթաթուրքի պահանջով է Նախիջևանն անցել Ադրբեջանին, իսկ 30-ական թվականներին Իրանի հետ տարածքների փոխանակման միջոցով Նախիջևանն ու Թուրքիան ցամաքային սահման են ձեռք բերել: Դա թուրքերի ու ադրբեջանցիների համար ազգային ծրագիր է, վաղուց պլանավորված իսկ Արցախը խանգարում էր այդ նախագծին:
Եթե ուշադիր նայենք 2018-ից հետո ԱԺ ձևավորված քաղաքական մեծամասնության անդամների կենսագրություններին, ապա դրանց մի զգալի հատվածը հենց նման տեսակետ կրողներն են, որոնց ընտրել ու պատրաստել են տարիների ընթաքում։
Արցախյան 2-րդ պատերազմի սկիզբը պետք է համարել 2018-ի խորհրդարանականն ընտրությունները, որոնք այդ քաղաքական հոսանքի համար «հաջող» ընտրություններ էին ու պատերազմն արդեն երաշխավորված էր, որի ժամանակ ու որից առաջ տեղի ունեցած «տարօրինակ» իրադարձությունները ստանում են կոնկրետ տրամաբանություն։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի էջից:
90-ական թվականներից Հայաստանի որոշ շրջանակների մոտ կար համոզմունք, որ պետք է Արցախը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի…
Опубликовано Stepan Danielyan Вторник, 29 декабря 2020 г.