Երևան քաղաքում 2020 թ. նախորդ տարվա համեմատ ավելի շատ երեխա է ծնվել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ»,- գրել է Կարապետյանը: