«Դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը…». Լուսինե Ներսիսյան
Advertisement 1000 x 90

«Դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը…». Լուսինե Ներսիսյան

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկվանից չեն դադարում գրել,  թե Բաքվի նախաձեռնած,  այսպես կոչված, «խաղաղության հարթակին» միանալու ցանկություն է հայտնել նաև Արցախից գրող, քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանը: Լուսինեն այս ամենի մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելիներս

ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ…

Խոսակցությունները իբր իմ ձերբակալության վերաբերյալ…

վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը, ու մտահոգված եմ այս ամենի համար:

Ինձ ճանաչողներն ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնում եմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»: