
2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։
Ըստ հաղորդագրության` նմուշառումն իրականացվելու է 10:00-12:00–ն ընկած ժամանակահատվածում։
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով: